Գլխավոր Բիզնեսի համար նախատեսված հավելվածների մշակում և ներդրում
Մենք ձգտում ենք, որ վաճառքների և գործարքների պլանավորումը լինի մաքսիմալ թափանցիկ և իրագործելի
Փարձառու թիմ, որն առաջարկում է Ձեր խնդիրների լուծման ամենաօպտիմալ, նախապես մանրակրկիտ մշակված միջոցները
Մեր գործընկերները
IBM — ի անդամները հավատում են առաջընթացին, որ ինտելեկտի, մտքի եւ գիտության կիրառումը կարող է բարելավել մարդկանց բիզնեսը, հասարակությունը եւ կենսապայմանները:
Oracle-ի առաքելությունն է օգնել մարդկանց նորովի տեսնել տվյալները, բացահայտել խորը գիտելիքները եւ բացահայտել անսահման հնարավորությունները:
Ինչու՞ մենք:
Մենք համառորեն աշխատում ենք ամեն օր, մեր հաճախորդների կյանքը բարելավելու համար:
-1-
Բարձր որակ
Մենք հաճախորդներին որակ և արժեք տրամադրող առաջատար ընկերություն ենք: Մեզ դուր է գալիս այն, ինչ անում ենք: Մեզ դուր է գալիս երջանկացնել մարդկանց։
-2-
Փորձագիտական մոտեցում
Մենք դիտարկում ենք նախագծերիի ներդրումն ու զարգացումը փորձագիտական տեսանկյունից և մանրակրկիտ մշակում ենք նախագծի յուրաքանչյուր մանրուք:
-3-
Գերազանց աջակցություն
Մենք ուշադիր ենք մեր հաճախորդների նկատմամբ և փորձում ենք գոհացնել նրանց ցուցաբերելով առավելագույն աջակցություն հնարավորինս սեղմ ժամկետներում։
Մեր Մասին
Ծառայություններ
Մենք պատրատստ ենք առաջարկել ֆունկցիոնալ լուծումների ողջ գործիքակազմը, ինչպես նաև ապահովել տեղեկատվական համակարգերի ամբողջական ներդրումը
Ֆինանսական կոնսոլիդացիայի համակարգերի ներդրում
Ֆինանսական կոնսոլիդացիայի համակարգի ներդրման և ավտոմատացման փորձաքննություն ՖՀՄՍ չափանիշներով. ՖՀՄՍ մասնագետների ներգրավում շրջանառության ճշգրտման և էլիմինացիայի ստույգ մեթոդաբանության մշակման գործում: Համակարգի մշակում և Ձեր տրանզակցիոն աղբյուրներին ինտեգրման կարգավորումների, ինչպես նաև ՁԵր տրանզակցիոն և անալիտիկ հաշվային պլանների միջև մեփինգի ունիվերսալ գործիքների տրամադրում:
Ծրագրային ապահովման մշակում
Բոլոր հիմնական տեխնոլոգիաների լուսաբանում ETL, MPP, BigData, կանխատեսող վերլուծական մոդելներ, մեքենայական ուսուցում, տվյալների գիտություն: Բանկերի, հեռահաղորդակցության, տրանսպորտի և այլ ոլորտների ամենամեծ պահոցները:
Կառավարչական հաշվառման, բյուջետավորման և բիզնես-պլանավորման համակարգերի ներդրում
Բյուջետային և կառավարչական հաշվառման համակարգի մշակում: Գործընթացների, հաշվային պլանների, բյուջետային դասակարգիչների, փաստացի տվյալների աղբյուրների վերլուծություն: Ձեր բիզնեսի կառուցման ամբողջական համակարգի և տվյալների մոդելների իրագործմանն ուղղված առաջարկների ամենաբարենպաստ տարբերակները:
Արտադրական պլանավորման համակարգերի ներդրում
Արտադրական գործընթացների պլանավորումը ձեռնարկությունում միշտ խիստ տարբեր է: Արտադրական գործընթացների վերլուծությունն ու միջանցիկ պլանավորման համակարգի ներդրումը՝ համաձայնեցման, վերահսկման և ծանուցումների ենթաբաժիններով, թույլ կտա ավտոմատացնել վերլուծական գորընթացները ձեռնարկությունում:
Ինչպես ենք մենք աշխատում
1
Կապվեք մեզ հետ
Մենք ձեզանից հարցում ենք ստանում և սկսում ենք աշխատել դրա շուրջ
2
Պլանի մշակում
Մենք անցկացնում ենք վերլուծություն, ընտրում և մշակում ենք լուծումներ, որոնք հարմար են հենց ձեր ընկերությանը
3
Մշակում և ներդրում
Մենք ներդնում ենք մեր լուծումները ձեր բիզնեսի մեջ՝ կատարելագործելով դրանք մինչև իդեալական արդյունք ստանալը
4
Աջակցություն և շահագործում
Մենք չենք լքում մեր հաճախորդներին և օգնում ենք նրանց աշխատել ավելի արդյունավետ և ապահով